Հոմեոպաթիան ավանդական բժշկության ուղղություն է եւ կարող է արդյունավետ լինել այն դեպքերում, երբ դասական բժշկությունն անզոր է։
Հոմեոպաթիան առաջնորդվում է ամբողջական մոտեցմամբ, որի շնորհիվ այն ազդում է ոչ միայն օրգանի կամ համակարգի, այլ ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաեւ հոգեկան համակարգի վրա (բուժում է ոչ թե առանձին հիվանդությունը, այլ՝ մարդուն) ։ Հոմեոպաթիան առաջնորդվում է անհատական մոտեցմամբ, հաշվի է առնում պացիենտի առանձնահատկությունները, նրա յուրօրինակությունը։
Հոմեոպաթիան օգտագործում է «կենդանի ուժ» հասկացությունը՝ նկարագրելու այն կենսաստեղծ սկիզբը, որով բնությունն օժտում է յուրաքանչյուր մարդու։ Տարբեր ժողովուրդների մշակույթներում այն տարբեր անվանումներ ունի՝ պրանա, ցի, եւ այլն։ Երբ վերականգնվում է հավասարակշռությունն ու վերացվում է հիվանդության պատճառը, հիվանդության ախտանշաններն ինքնաբերաբար անհետանում են։ Այդ իսկ պատճառով հոմեոպաթիկ դեղամիջոցները խիստ անհատական են։
Շատերը կասկածանքով են վերաբերվում այն դեղամիջոցներին, որոնք ունեն հակացուցումներ եւ կողմնակի ազդեցությունների երկար ցանկ։ Հոմեոպաթիան առաջարկում է անվտանգ, արդյունավետ, բնական բուժում, որը չունի կողմնակի ազդեցություններ։ Հոմեոպաթիկ դեղամիջոցները հարմար են եւ հաճելի օգտագործման համար։
Հոմեպաթիան սկիզբ է առել Գերմանիայում եւ լայն տարածում ունի Եվրոպական երկրներում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում։ Այս բժշկությունը գործածվում է մոտ երկու հարյուր հիսուն տարի։ Հետաքրքիր փաստ է, որ արդեն հարյուր տարի է ինչ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ընտանեկան բժիշկը հոմեոփաթ է, իսկ թագավորական ընտանիքը հովանավորում է հոմեոփաթիկ քոլեջներն եւ հիվանդանոցները։
Հոմեոպաթիան ցուցված է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակումների եւ չունի հակացուցումներ։
Հոմեոպաթիան կարող է նաեւ լրացնել, օգնել կլասիկ բժշկությանը թերապեւտիկ բուժման եւ վիրաբուժական միջամտության դեպքերում։
Հոմեոպաթիկ դեղամիջոցներն ազդում են «Նմանը բուժում է նմանին» սկզբունքով։
Հոմեոպաթիկ դեղամիջոցները պատրաստվում են հատուկ տեխնոլոգիայով, չնչին դեղաչափերով, բնական հումքից՝ հանքային, բուսական եւ կենդանական ծագում ունեցող նյութերից։ Այսօր արդեն մշակված են ավելի քան 2000 հոմեոպաթիկ դեղամիջոցներ։